«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ կատալոնական թիմն այս տարի կհաղթի Իսպանիայի առաջնությունում:
«Չավին ասել է, որ մեզ համար դժվար կլինի հաղթել առաջնությունը: Ես միշտ համաձայն եմ Չավիի հետ։ Ես էլ կասեմ, որ իսկապես դժվար է լինելու, բայց մենք հաղթելու ենք առաջնությունը։ Ես համոզված եմ, որ «Բարսելոնան» ֆավորիտ է լինելու հաղթանակի համար պայքարում», – Լապորտայի խոսքը մեջբերում է BarcaTimes-ը։
20 տուրից հետո «Բարսելոնան» զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում գրանցելով 44 միավոր: Առաջատար «Ժիրոնայից» թիմը հետ է 8 միավոր։