Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Չելսին» տանը խոշոր հաշվով հաղթել է «Միդլսբրոյին»՝ 6-1։ Պոչետինոյի թիմից դուբլի հեղինակ է դարձել Քոուլ Պալմերը, մեկական գնդակ էլ հեղինակել են Էնցո Ֆերնանդեսը, Աքսել Դիսասին, Նոնի Մադուեկեն, իսկ հյուրերի կիսապաշտպան Ջոնաթան Հոուսոնը գրավել է սեփական դարպասը։
Հիշեցնենք, որ այս դիմակայության առաջին խաղում «Չելսին» պարտվել էր Չեմպիոնշիփը ներկայացնող թիմին՝ 1-0 հաշվով, և այս հաղթանակից հետո Լիգայի գավաթի եզրափակչում կսպասի իր մրցակցին։
Եզրափակիչի երկրորդ մասնակիցը կորոշվի «Լիվերպուլ»-«Ֆուլհեմ» դիմակայությունում։ Զույգերի առաջին հանդիպումն ավարտվել է «կարմիրների» հաղթանակով՝ 2։1 հաշվով։