ՈւԵՖԱ-ի վերահսկողության, կարգապահական և էթիկայի մարմինը չեղյալ է հայտարարել Բաքվում 2024 թվականի ֆուտզալի աշխարհի առաջնության էլիտ-ռաունդի խաղի արդյունքն Ադրբեջանի և Ռումինիայի հավաքականների միջև։
Նշվում է, որ պատճառը լեգեոներների համար փաստաթղթերի պատրաստման խախտումներն են եղել: Ադրբեջան-Ռումինիա հանդիպումն ավարտվել էր 5։5 հաշվով, սակայն Ադրբեջանին տեխնիկական պարտություն է գրանցվել 5։0 հաշվով։