Սպորտ

Վարազդատ Հարոյանը կարող է տեղափոխվել չինական ակումբ

Հայտնի է դարձել, թե որ ակումբի հետ է բանակցում Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հարոյանը կարող է կարիերան շարունակել Չինաստանում:

Sportball 24-ի վերջին տեղեկություններով՝ 31-ամյա կենտրոնական պաշտպանը բանակցությունների վերջին փուլում է գտնվում «Ցինդաո Վեսթ Քոսթ» ակումբի հետ, որը նոր մրցաշրջանում հանդես կգա Չինաստանի բարձրագույն լիգայում: Ցինդաո քաղաքի թիմն անցած մրցաշրջանում զբաղեցրել է երկրորդ տեղը Չինաստանի առաջին լիգայում և վաստակել բարձրագույն լիգայում խաղալու հնարավորություն։

Նշենք, որ Հարոյանը վերջերս էր հեռացել ղազախական «Աստանայից»։