Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած Իտալիայի սուպերգավաթի եզրափակիչում «Ինտերը» 1:0 հաշվով հաղթեց «Նապոլիին»` 8-րդ անգամ նվաճելով այս տիտղոսը։ Միլանյան թիմի հաղթական գոլը խփեց Լաուտարո Մարտինեսը՝ 91-րդ րոպեին։
«Ներաձուրիների» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով նվաճեց կարիերայի 25-րդ տիտղոսը։
Նշենք, որ այս գավթը «Ինտերը» նվաճում է երրորդ տարին անընդմեջ