Սպորտ

«Բարսելոնան» հետաքրքրված է «Ժիրոնայի»՝ միանգամից 5 ֆուտբոլիստի ծառայություններով

Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է ուժեղացնել կազմը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Բլաուգրանայի» մարզական տնօրեն Դեկուն հետևում է «Ժիրոնայի»՝ միանգամից 5 ֆուտբոլիստի: Ակումբի տրանսֆերային նպատակների ցանկում են հայտնվել Ալյոշ Գարսիան, Սավիո Մորեյրան, Անխել Էրերան, ինչպես նաև ուկրաինական տանդեմը՝ Վիկտոր Ցիգանկովն ու Արտյոմ Դովբիկը: Այս մասին հայտնում է CroniCa global պարբերականը։

«Բարսելոնան» կարող է նվազեցնել այս ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը Էրիկ Գարսիայի և Պաբլո Տորեի հաշվին, որոնք այժմ վարձակալությամբ խաղում են «Ժիրոնայի» կազմում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ժիրոնան» Լա Լիգայի անձնական ռեկորդ է սահմանել մրցաշարի ավարտից 17 տուր առաջ վաստակած միավորներով: «Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:1) «Ժիրոնան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում ունի 52 միավոր: Սա ակումբի լավագույն ցուցանիշն է Իսպանիայի բարձրագույն մրցաշարում։