Ֆորմուլա-1-ի եռակի չեմպիոն Մաքս Ֆերստապենը, ով հանդես է գալիս «Ռեդ Բուլում», պատասխանել է աշխարհի յոթակի չեմպիոն, «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետ մրցակցության մասին հարցին․
«Իհարկե, մենք ցանկանում ենք հաղթել միմյանց, բայց, անկեղծ ասած, հենց մենակ ենք մնում, դառնում ենք սովորական տղաներ», - Ֆերստապենի խոսքը մեջբերում է The Times-ը:
Հիշեցնենք, որ Ֆերստապենը դարձել է Ֆորմուլա-1-ի 2023 թվականի մրցաշրջանի հաղթող: Չեմպիոնական տիտղոսը նա նվաճել է ժամանակից շուտ։ Քաթարի գավաթը Ֆերստապենի համար երրորդ անընդմեջ հաղթանակն էր «Արքայական մրցավազքում»։ Հեմիլթոնը նախորդ տարի երրորդն էր ընդհանուր հաշվարկում։