Սպորտ

Հայտնի է՝ ինչքան է «Նյուքասլը» պահանջում Տրիպիեի համար

Անգլիական «Նյուքասլը» մերժել է Մյունխենի «Բավարիայի» առաջին առաջարկը պաշտպան Կիրան Տրիպիեի տեղափոխության վերաբերյալ․ հաղորդում է Sky Germany-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ «կաչաղակները» պահանջում են ֆուտբոլիստի լիարժեք տրանսֆեր կամ 13-14 մլն եվրոյի դիմաց պարտադիր գնմամբ վարձակալություն: Բանակցությունները դեռ շարունակվում են:

33-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 8 գոլային փոխանցմամբ: Ավելի վաղ անգլիացին խաղացել է «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմում և «Բարնլիի», «Տոտենհեմի» ու Մադրիդի «Աթլետիկոյի» հիմնական կազմերում: 33-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «կաչաղակների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: