Սպորտ

Թուրքական ֆուտբոլային ակումբները խզում են պայմանագրերը իսրայելցի ֆուտբոլիստների հետ

Թուրքական «Բաշաքշեհիր» ֆուտբոլային ակումբը հայտարարել է իսրայելցի ֆուտբոլիստ Էդեն Կարզևի հետ պայմանագիրը խզելու մասին՝ «bringthemhomenow» հեշթեգը հրապարակելուց հետո:

«Բաշաքշեհիրը» կարգապահական հետաքննություն է սկսել այն հիմքով, որ ֆուտբոլիստի գործողությունները հակասում են Թուրքիայի ընկալումներին:

«Ակումբի կարգապահական ցուցումների համաձայն՝ ֆուտբոլիստը տուգանվել է, և նպատակահարմար է համարվել, որ նա կարիերան շարունակի արտերկրում», - հաղորդել է ակումբի մամուլի ծառայությունը:

Այս որոշումը կայացվել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ իսրայելցի մեկ այլ խաղացող՝ Սագիվ Էեզկելը, հարցաքննվել է ատելության խոսքի մեղադրանքով՝ գոլ խփելուց հետո ցուցադրված ժեստից հետո: