Սպորտ

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 2-րդ անգամ նվաճեց Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 2-րդ անգամ (2011, 2024) նվաճեց Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը։ Այս մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիան:

Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ առաջնության վերջին խաղափուլում Ռոբերտը հաղթեց Արթուր Դավթյանին և դարձավ չեմպիոն: