Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է հեռանալ մադրիդյան թիմից:
Ինչպես հաղորդում Է Metro-ն, ֆուտբոլիստը դեմ է «Ռեալի» կողմից «Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագրի կնքմանը: Նշվում է, որ եթե Մբապեի տեղափոխության գործարքը կայանա, ապա Վինիսիուսը կփորձի հեռանալ «Ռեալից»:
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուս Ժունիորը «սերուցքայինների» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: