Ձողացատկի աշխարհի չեմպիոն Շոն Բարբերը մահացել է 29 տարեկան հասակում: Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն նա առողջական խնդիրներ է ունեցել։
Կանադացին ձողացատկում ունի ազգային ռեկորդ՝ 6,00 մ: Իր կարիերայի ընթացքում նա մասնակցել է աշխարհի երեք առաջնությունների․ Մոսկվայում՝ 2013-ին, Պեկինում՝ 2015-ին, և Լոնդոնում՝ 2017-ին։ 2015-ի ԱԱ-ում նա ոսկու է արժանացել։ Բարբերն իր երկիրը ներկայացրել է նաև 2016 թվականի Օլիմպիական խաղերում: 2015 թվականին նա նվաճել է Տորոնտոյի Համաամերիկյան խաղերի ոսկե մեդալ։