Թոմաս Մյուլերը հավատում է Գերմանիայի հավաքականի հաղթանակին Եվրո-2024-ում:
Բունդեսթիմը մրցաշարում հանդես կգա Շոտլանդիայի, Հունգարիայի և Շվեյցարիայի հետ նույն խմբում․
«Ես նախկինի պես վստահ եմ, որ մենք կարող ենք Եվրոն հաղթել։ Ընդ որում, բոլորը, որոնք մասնակից են գերմանական ֆուտբոլին, և, հատկապես, մենք՝ ֆուտբոլիստներս, պետք է նվազեցնենք մեծամտությունը։
Կասկած չկա, որ մենք կարող ենք հաղթել Ավստրիային կամ Ճապոնիային։ Բայց պետք է գիտակցել, որ այդ հաղթանակներն իրենք իրենց չեն գալու։ Մենք կորցրել ենք այն զգացողությունը, որ նույնիսկ Գերմանիան պետք է ամեն դրվագում ամեն ինչ տա», – ասել է Գերմանիայի հավաքականի հարձակվողը։