Ջորդան Հենդերսոնը մոտ է եվրոպական ֆուտբոլ վերադառնալուն:
33-ամյա կիսապաշտպանը համաձայնության է եկել «Ալ-Իթիֆաքի» հետ 3 տարվա պայմանագիրը խզելու շուրջ. հաղորդում է The Athletic-ը: Ֆուտբոլիստը կմեկնի Ամստերդամ՝ «Այաքս» տեղափոխությունը ձևակերպելու համար:
Հենդերսոնը «Լիվերպուլից» «Ալ-Իթիֆաք» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը: Սաուդյան Արաբիայի առաջնությունում նա անցկացրել է 17 հանդիպում և աչքի ընկել 4 գոլային փոխանցմամբ։