Այսօր «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Ժոզե Մոուրինյոն:
Ինչպես հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ռոման» արդեն կապ է հաստատում Դե Ռոսսիի հետ հնարավոր նշանակման շուրջ:
Դանիելեն ցանկանում է օգտվել այս հնարավորությունից, քանի որ միշտ երազել է վերադառնալ ակումբ։ Սպասվում է, որ վերջնական որոշումը կկայացվի շուտով:
Դե Ռոսին հռոմեացիների կազմում անցկացրել է 616 հանդիպում։ Որպես խաղացող՝ նա ակումբի հետ երկու անգամ նվաճել է Իտալիայի գավաթը և մեկ անգամ՝ երկրի Սուպերգավաթը։
2021-ի մարտին նա ընդգրկվել է Իտալիայի հավաքականում՝ Ռոբերտո Մանչինիի շտաբում։ Նույն թվականի ամռանը Իտալիան հաղթեց Եվրո-2020-ում։