Սլովենիայի Ռուսե քաղաքում շարունակվում է ISSF Grand Prix միջազգային մրցաշարը։ Մրցումային 2-րդ օրը,10 մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը 579 միավոր արդյունքով 2-րդ հորիզոնականով դուրս է եկել եզրափակիչ փուլ։
Եզրափակչում պահպանելով դիրքերը՝ 239,6 միավոր արդյունքով դարձել է առաջնության արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։