Մասիմիլիանո Ալեգրին 400-րդ հանդիպումն է անցկացնում «Յուվենտուսի» ղեկին: Իտալացու համար հոբելյանական էր Իտալիայի գավաթի շրջանակներում «Ֆրոզինոնեի» հետ խաղը։
Ավելի շատ հանդիպումներ «Յուվեի» կազմում ունեն միայն Մարչելո Լիպին (405) և Ջովանի Տրապատոնին (596): Հատկանշական է, որ նախորդ 399 խաղերից «Յուվենտուսը» Ալեգրիի գլխավորությամբ հաղթել է 264-ում (66%):