Սպորտ

Հայտնի է Խաչանովի մրցակիցն Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում

Թենիսի Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմրցի աշխարհի 57-րդ ռակետ, գերմանացի Դանիել Ալտմայերի հետ։ 

Նախորդ մրցաշրջանում Խաչանովը հասել էր կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել էր Հունաստանի ներկայացուցիչ Ստեֆանոս Ցիցիպասին։ Ավստրալիայի բաց առաջնությունը տեղի կունենա հունվարի 14-27-ը։