Նասեր Ալ-Խելայիֆին չի ցանկացել բացահայտել Կիլիան Մբապեի հետ պայմանավորվածության մանրամասները:
«Կիլիանը հիանալի ֆուտբոլիստ է, նաև՝ հիանալի մարդ։ Ինչպես նա ասաց Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղից հետո, նա ինձ հետ պայմանավորվածություն ունի։
Մանրամասները կմնան մեր մեջ, ես չեմ ուզում բացահայտել, թե դա ինչ համաձայնագիր է։ Բայց այն գոյություն ունի։
Ես չեմ ուզում խոսել փողի մասին և ասել, թե ինչ գումարի մասին է պայմանավորվածությունը։ Մենք ջենտլմենական համաձայնագիր ունենք, որը փողի հետ կապ չունի։
Դա պայմանավորվածություն է խաղացողի և նախագահի, մարզական տնօրենի և մարզչի միջև: Դա ավելին է, քան ստորագրված փաստաթուղթը», – ասել է ՊՍԺ-ի ղեկավարը:
Նա հայտարարել է նաև ակումբի տրանսֆերային քաղաքականության փոփոխության մասին:
«Մեզ աստղեր պետք չեն։ Այսօր աստղը հենց ՊՍԺ-ն է։ Մեզ պետք են ֆուտբոլիստներ, որոնք հարգում են մարզաշապիկը, ակումբը և ամեն ինչ տալիս նրա համար», – հավելել է Նասեր Ալ-Խելայիֆին: