Սպորտ

Ինչ նվաճումների է հասել Բեկենբաուերը մարզական կարիերայում

78 տարեկան հասակում մահացել է գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերը: Radar Armenia-ն ներկայացնում է լեգենդար գերմանացու մարզական նվաճումները։ 

Ֆուտբոլային կարիերայում Բեկենբաուերը խաղացել է գերմանական «Բավարիայում» և «Համբուրգում», ինչպես նաև ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսում»: Ընդհանուր առմամբ, ֆրանսիացին ակումբային մակարդակի բոլոր մրցաշարերում անցկացրել է 620 հանդիպում, որոնցում խփել է 74 գնդակ և կատարել 75 գոլային փոխանցում:

Բեկենբաուերը Գերմանիայի հավաքականի կազմում մասնակցել է նաև 103 խաղի, որի ընթացքում խփել է 14 գնդակ, ինչպես նաև մեկական անգամ հաղթել է աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:

Բացի այդ, նախկին ֆուտբոլիստը երկու անգամ նվաճել է «Ոսկե գնդակ» մրցանակը (1972 և 1976թթ.), երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան, հինգ անգամ՝ գերմանական Բունդեսլիգան (մեկ անգամ «Համբուրգի» կազմում), չորս անգամ՝ Գերմանիայի գավաթը, երեք անգամ Ամերիկայի չեմպիոնի, ինչպես նաև մեկ անգամ նվաճել է եվրոպական չեմպիոնների գավաթը և աշխարհի ակումբային գավաթը:

Նաև, որպես մարզիչ, Գերմանիայի հավաքականում 1990 թվականին Բեկենբաուերը հաղթել է աշխարհի առաջնությունում, իսկ «Բավարիայում» մեկ անգամ հաղթել է Բունդեսլիգայում և ՈւԵՖԱ-ի Գավաթում, մեկ անգամ էլ «Մարսելի» ղեկին դարձել Ֆրանսիայի չեմպիոն։

Նշենք, որ ֆուտբոլի պատմության մեջ ընդամենը երեք խաղացող է եղել, որոնք դարձել են աշխարհի չեմպիոն և՛ որպես խաղացող, և՛ որպես մարզիչ: Բեկենբաուերը այս նվաճմանը հասել է Գերմանիայի հավաքականի ղեկին, իսկ մնացածից տարբերվել է, քանի որ նվաճմանը հասել է ավագի կարգավիճակով։ 

Հատկանշական է, որ նրանցից առաջինը՝ քառակի չեմպիոն, բրազիլացի Մարիո Զագալոն, մահացավ Բեկենբաուերից ընդամենը երեք օր առաջ: Այժմ այս նվաճմանը հասած լենգենդար ֆուտբոլիստներից մնացել է միայն Ֆրանսիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը։