«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Արարատ-Արմենիա» է վերադարձել Ժիրայր Շաղոյանը։ Ֆուտբոլիստը 2022 թվականի աշնանը վարձակալության հիմունքներով տեղափոխվել էր բուլղարական «ԲԿՄԱ Սոֆիա» ակումբ։
Ժիրայր Շաղոյանը «Արարատ-Արմենիայի» կազմը համալրել էր 2018 թ-ին։ Մեր թիմի կազմում անցկացրել է 64 հանդիպում ու դարձել 11 գոլի հեղինակ, ինչպես նաև` Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2018/19 մրցաշրջանի չեմպիոն»,- այս մասին ասվում է «Արարատ-Արմենիա» ակումբի տարածած հաղորդագրության մեջ։