Ինչպես պնդում է Diario Sport-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» 31-ամյա նախկին կիսապաշտպան Ջեյսի Լինգարդի գործակալները առաջարկել են կատալոնական ակումբին պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող ֆուտբոլիստի հետ:
Անգլիացին կարծում է, որ «Բարսելոնա» տեղափոխությունը հիանալի հնարավորություն է նախկին մակարդակին վերադառնալու համար։
Կիսապաշտպանի վերջին ակումբը եղել է «Նոթինգեմ Ֆորեստը», որը նա լքել է նախորդ մրցաշրջանի ավարտից հետո: Այժմ Ջեսսին մարզավիճակը պահպանում է Դուբայում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լինգարդի ծառայությունները առաջարկվել են «Լիլիին» և Լիգա 1-ի ևս երկու ակումբի: