«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն արձագանքել է մերսիսայդյան ակումբ «Ալ-Իթիֆաքի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի հնարավոր վերադարձի լուրերին:
«Ինձ համար դա ոչինչ չի նշանակում, նա գոյություն չունի: Նա ինձ չի զանգահարել: Իրականում մենք խոսել ենք, բայց ոչ այդ մասին։ Այնպես որ, իրականում ես ոչինչ չունեմ ասելու այդ կապակցությամբ»,- Կլոպի խոսքը մեջբերում է This is Anfield-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա Հենդերսոնը ցանկանում է հեռանալ «Ալ-Իթիֆաքից», որտեղ տեղափոխվել է 2023 թվականի ամռանը: Նշվում էր, որ անգլիացի կիսապաշտպանը չի կարողացել հարմարվել նոր կենսակերպին, Սաուդյան Արաբիայի կլիմային, ինչպես նաև շոգ եղանակին բարձր խոնավության պայմաններում հանդիպումներին: