Սպորտ

«Ինչո՞ւ է նա խաղում, ոչ թե Ալեքսիսը». Վիդալը բացասական է արտահայտվել Մխիթարյանի մասին

«Ինտերի» նախկին կիսապաշտպան Արտուրո Վիդալը բացասական է արտահայտվել «Ինտերի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին: Չիլիացու կարծիքով՝ «ներաձուրիի» մեկնարկային կազմում պետք է հանդես գա Ալեքսիս Սանչեսը, այլ ոչ թե 34-ամյա հայ ֆուտբոլիստը:

«Ալեքսիս, եթե դու ինձ լսում ես, խնդրում եմ՝ հեռացիր «Ինտերից»։ Նա երբեք չպետք է վերադառնար «Ինտեր», ես նույնիսկ դա իրեն ասացի։ Նա պետք է գնար ակումբ, որտեղ կարող էր խաղից հաճույք ստանալ, սիրվել մարդկանց կողմից, բայց նա համառ է։ Լաուտարոն լավ հարձակվող է, բայց ինչպե՞ս կարող է Սանչեսը չխաղալ Ինտերում: Մխիթարյանն է խաղում, ոչ թե Ալեքսիսը։ Ինչո՞ւ է նա խաղում, ոչ թե Ալեքսիսը: Ես ուզում եմ ինքնասպան լինել»,- Վիդալի խոսքը մեջբերել է MSN-ը։

Նշենք, որ «Ինտերի» և «Վերոնայի» միջև Ա սերիայի 19-րդ տուրի խաղում Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «ներաձուրիի» մեկնարկային կազմում: Ալեքսիս Սանչեսը խաղադաշտ է դուրս եկել խաղի 83-րդ րոպեին, որում հաղթանակ են հասել Սիմոնե Ինձագիի սաները (2-1): Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա Հենրիխն Իտալիայի առաջնության շրջանակներում անցկացրել է 19 հանդիպում, խփել է 2 գնդակ և կատարել 5 գոլային փոխանցում: Սանչեսը 8 խաղ է անցկացրել՝ առանց արդյունավետ գործողությունների: