Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» նախկին պաշտպան Լեոնարդո Բոնուչին, ով այժմ հանդես է գալիս Բեռլինի «Ունիոնում», կարող է դառնալ «Ջենոայի» խաղացող: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Աղբյուրի տեղեկություններով՝ չնայած «Ֆեներբախչեի» առաջարկին, 36-ամյա պաշտպանին հետաքրքրում է Ա Սերիան ներկայացնող ակումբ վերադառնալու տարբերակը: Բոնուչին չի կորցնում Իտալիայի հավաքականի՝ Եվրո-2024-ի հայտացուցակում հայտնվելու հույսերը:
Նշվում է, որ փորձառու կենտրոնական պաշտպանի հետ պայմանագրի կնքմանը հավակնում է «Ջենոան»: Իտալական ակումբի ղեկավարները ֆուտբոլիստի վերաբերյալ տրանսֆերային տեղեկատվություն են խնդրել «Ունիոնից»:
Հիշեցնենք, որ Բոնուչին «Ունիոն» է տեղափոխվել «Յուվենտուսից» անցած ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով: