The Telegraph-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոյի ծառայություններով հետաքրքրված են «Լայպցիգը» և «Յուվենտուսը»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը մոտ է Դորտմունդի «Բորուսիա» վերադառնալուն:
Հիշեցնենք, որ աշնան սկզբին 23-ամյա ֆուտբոլիստը կոնֆլիկտ է ունեցել «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ: Սանչոն հրապարակավ մեղադրել է մարզչին սոցիալական ցանցերում ստելու մեջ՝ մեկնաբանելով իր բացակայությունը ԱՊԼ-ի 4-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղի հայտացուցակում (1:3): Դրանից հետո անգլիացուն արգելեցին մարզվել հիմնական թիմի հետ, և մինչ օրս նա ոչ մի անգամ չի հայտնվել խաղադաշտում: