Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրն «Ինտերի» հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրն «Ինտերի» հետ։ Այս մասին հայտնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը։

34-ամյա հայ ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերում» հանդես է գալիս 2022 թվականից։