Անդրեյ Շևչենկոն Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի միակ թեկնածուն է:
47-ամյա ուկրաինացու թեկնածությունը պաշտպանել են Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի բոլոր մշտական անդամները, որոնք իրավունք ունեն առաջադրվել կազմակերպության նախագահի պաշտոնում:
ՈւՖՖ-ի աշխատանքային խումբը եկել է այն եզրակացության, որ 2004 թվականին «Ոսկե գնդակը» նվաճած «Միլանի» և Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվողի թեկնածությունը համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին և չափանիշներին:
ՈւՖՖ-ի արտահերթ կոնգրեսը, որի ժամանակ կազմակերպության նոր նախագահ կընտրեն մեկուսարանում գտնվող Անդրեյ Պավելկոյի փոխարեն, տեղի կունենա 2024 թվականի հունվարի 25-ին։