Սպորտ

«Սիթին» շրջանցում է «Բարսելոնային» Էչեվերիի համար պայքարում

«Մանչեսթեր Սիթին» համաձայնեցրել է «Ռիվեր Փլեյթի» 17-ամյա կիսապաշտպան Կլաուդիո Էչևերիի տեղափոխության գործարքը․ հաղորդում է The Guardian-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ «քաղաքայինները» պատրաստ են արգենտինացու համար վճարել 25 մլն եվրո՝ այդպիսով շրջանցելով «Բարսելոնային» Էչևերիին հետ պայմանագիր կնքելու համար պայքարում: Գործարքից հետո կիսապաշտպանը վարձակալական հիմունքներով «Ռիվեր Փլեյթում» կմնա ևս մեկ տարի: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Սիթիի» հետ նախատեսված է 5 տարով:

Նշենք, որ Էչևերին «Ռիվեր Փլեյթի» սան է, ակադեմիայից հետո տեղափոխվել է հիմնական թիմ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի դեկտեմբեր: