Սպորտ

«Մանչեսթրի» նոր միլիարդատեր ղեկավարը անցնում է գործի

INEOS-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջիմ Ռեդքլիֆը «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո կարող է ակումբում կրճատել 300 աշխատատեղ․ հաղորդում է The Guardian-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ նոր ղեկավարը արտաքին աուդիտորին կխնդրի գնահատել «Մանչեսթեր Յունայթեդի» կառուցվածքն ու ծախսերը՝ լայնածավալ օպտիմալացում իրականացնելու նպատակով: Ռեդքլիֆը կարծում է, որ 1000 հոգանոց աշխատակազմը կարող է կրճատվել 25-30%–ով: Աշխատակիցները հասկանում են, որ սեփականության կառուցվածքի փոփոխությունը նշանակում է վերանայել աշխատողների և ստորաբաժանումների թիվը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հայտարարել էր համաձայնության մասին, ըստ որի՝ Ջիմ Ռեդքլիֆը ձեռք կբերի «Յունայթեդի» B և A դասի բաժնետոմսերի մինչև 25%–ը: Հաղորդվում է նաեւ, որ INEOS-ը լրացուցիչ 270 մլն եվրո կտրամադրի «Օլդ Թրաֆորդում» ապագա ներդրումների համար: