Սպորտ

Վինիսիուսը և Լեբրոն Ջեյմսը փոխանակվել են մարզաշապիկներով

Երեկ «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի վինգերը ներկա է եղել Լոս Անջելեսում կայացած «Լեյքերս»-«Բոստոն» խաղին:

Խաղից հետո Վինիսիուսը հանդիպել է Լեբրոն Ջեյմսի հետ և բասկետբոլիստին նվիրել իր ստորագրությամբ Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկը: Լեբրոնն էլ իր հերթին Վինիսիուսին է նվիրել իր ինքնագրով մարզաշապիկը:

«Իմ մանկության երազանքը։ Իմ կուռքը», - գրել է Վինիսիուսը՝ սոցցանցերում հրապարակելով Լեբրոնի հետ համատեղ լուսանկարները։