Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» ընդունել է «Աստոն Վիլլային»։ Առաջ անցնելով նշենք, որ դրամատիկ խաղում «կարմիր սատանաները» գերկամային հաղթանակի են հասել մրցակցի նկատմամբ. հանդիպման ընթացքում զիջելով երկու գնդակի տարբերությամբ՝ տեն Հագի սաները հաղթանակի են հասել։
«Աստոն Վիլայի» կազմում գոլի հեղինակներ են դարձել Ջոն Մաքգինը ևԼեանդեր Դենդոնկերը։ «Մանչեսթրի« կազմում դուբլի հեղինակ է դարձել Գռնաչոն, իսկ մեկ անգամ էլ աչքի ընկել Ռասմուս Հոյլունդը՝ բացելով իր գոլերի շարքը մանկունիական ակումբում։
Այս պահին ԱՊԼ-ում անցկացրած 19 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 31 միավորով 6-րդն է, իսկ «Աստոն Վիլան»՝ 39 միավորով երրորդը: