Ավարտվել է ՀՖՖ/ՈՒԵՖԱ Մարզչական Բ կարգի դասընթացը, որին մասնակցել են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիզը և Գևորգ Ղազարյանը, ինչպես նաև այլ անվանի ֆուտբոլիստներ , տեղեկացնում է ՀՖՖ լրատվության բաժինը։
Քննությունները հաջողությամբ հանձնած մասնակիցները ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում ստացել են իրենց դիպլոմները և արտոնագրերը։