Դեկտեմբերի 23-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ 24-րդ հերթական ժողովը։
Oրակարգի հաստատումից հետո ուղերձով հանդես եկավ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
Այնուհետև կայացան ժողովի արձանագրության հաստատման համար պատվիրակների, Հաշվիչ հանձնաժողովի ընտրությունները: Քննարկվեցին ՀՖՖ անդամների ներկայացրած առաջարկությունները:
Օրակարգի հաջորդ կետերով հաստատվեցին ՀՖՖ գործունեության հաշվետվությունը (2022 դեկտեմբեր - 2023 դեկտեմբեր), ՀՖՖ նախորդ ֆինանսական տարվա (2022) ֆինանսական հաշվետվությունը և անկախ աուդիտորական եզրակացությունը, ՀՖՖ 2024 թվականի ֆինանսական տարվա բյուջեն, նշանակվեց ՀՖՖ անկախ աուդիտորը (աուդիտորական ընկերությունը):
Օրակարգի 11-րդ կետը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն էր: ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:
Այնուհետև նշանակվեցին ՀՖՖ Կարգապահական և էթիկայի, ինչպես նաև ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նախագահը, փոխնախագահը, անդամները:
Ժողովի վերջին կետով «Աբովյան ակադեմիա», «Այգ ՖԱ», «Բենտոնիտ ՖԱ», «Լոռի-Վանաձոր ՖԱ», «Վանաձոր ՖԱ», «Օլիմպիա ՖԱ» ՀԿ-ներին և «Ախթամար աղջիկների ֆուտբոլի ակադեմիա» ՍՊԸ-ին շնորհվեց ՀՖՖ անդամություն: