Սպորտ

Եվրոպական կրքերը չեն հանգստանում. մի շարք ակումբներ հանդես են եկել Սուպերլիգայի դեմ հայտարարությամբ

«Մանչեսթեր Յունայթեդը», «Ատլետիկո Մադրիդը», «Բավարիան», ՊՍԺ-ն և Լա լիգայի մի քանի ակումբներ, ներառյալ «Սևիլիան», «Վալենսիան», «Վիլյառեալը» հայտարարում են, որ իրենք դեմ են Սուպերլիգային:

Սուպերլիգայի դեմ հայտարարություններ են տարածել Լա Լիգան և Լիգա 1-ը, ինչպես նաև Բրիտանական կառավարությունը։

Հիշեցնենք, որ այսօր Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Սուպերլիգայի՝ նախագծի վերաբերյալ ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի քաղաքականությունը համարելով «գերիշխող դիրքի չարաշահում»: