Սպորտ

«Ինտերը» ձախողվում է Իտալիայի գավաթի համար պայքարում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ինտերը» տանը մրցել է «Բոլոնիայի» դեմ։ Առաջ անցնելով նշենք, որ «Բոլոնիան» անակնկալ հաղթանակի է հասել «Ինտերի» նկատմամբ և դուրս թողել հետագա պայքարից։ 

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի, իսկ լրացուցիչ ժամանակում «Ինտերի» խաղացող Ավգուստոն բացել է խաղի հաշիվը, որին «Բոլոնիայի» ֆուտբոլիստները պատասխանել են Բյոկեմանի և Նդոյեի գնդակներով։

Այսպիսով Ինձագիի սաները դուրս են մնացել Իտալիայի գավաթի համար պայքարից և «Բոլոնիան» կշարունակի ելույթները 1/4 եզրափակիչ փուլում։

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 99-րդ րոպեին։