Կարլո Անչելոտին հնարավոր է համարել ձմռան տրանսֆերային պատուհանի ընթացքում պաշտպանի ձեռքբերումը։
Նշենք, որ անցած շաբաթ խաչաձև կապանների վնասվածքի պատճառով «Ռեալը» կորցրեց պաշտպան Դավիդ Ալաբային: Մրցաշրջանի մեկնարկին նման վնասվածքի պատճառով շարքից դուրս մնացին Տիբո Կուրտուան և Էդեր Միլիտաոն:
«Մենք ղեկավարության հետ շփվել ենք։ Կգնահատենք իրավիճակը առաջիկա օրերին։ Մենք ժամանակ ունենք, քանի որ տրանսֆերային պատուհանը փակվում է հունվարի 31-ին: Փնտրում ենք լավագույն լուծումը: Առայժմ չենք շտապում, և սա լավագույն պահը չէ անուններ տալու համար:
Եթե հնարավորություն լինի ձեռք բերել խաղացողի, որը կհամապատասխանի ակումբին, կանենք դա։
«Խաչաձև կապանների» վնասվածքն անկանխատեսելի է։ Այս մրցաշրջանում նման վնասվածք են ստացել այն խաղացողները, որոնք ծնկի հետ կապված խնդիրներ չեն ունեցել։ Դա հնարավոր չէ վերահսկել․ սա է տարբերությունը մկանների վնասվածքի հետ»,- ասել է Անչելոտին։