Տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի 2023թ. ակումբային առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումը, որում մրցել են ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդսը» և անգլիական «Մանչեսթեր Սիթին»: Գվարդիոլայի սաները ջախջախել են մրցակցին՝ 3-0 հաշվով և դուրս եկել մրցաշարի եզրափակիչ:
45+1-ին րոպեին «Մանչեսթեր Սիթին» բացել է խաղի հաշիվը. գնդակը սեփական դարպասն է ուղարկել «Ուրավայի» պաշտպան Մարիուս Հեյբրոտենը: 52-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել «քաղաքայինների» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը: Եվս 7 րոպե անց ճապոնական թիմի դարպասը գրավել է Բեռնարդո Սիլվան։ Հանդիպումն այդ հաշվով էլ ավարտվել է՝ 3: 0:
Այսպիսով, մրցաշարի վճռորոշ խաղում «Մանչեսթեր Սիթին» կմրցի բրազիլական «Ֆլումինենսեի» հետ: «Ուրավան», իր հերթին, երրորդ տեղի համար կպայքարի եգիպտական «Ալ Ահլիի» հետ:
Նշենք, որ եզրափակիչ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 22-ին: