Սպորտ

Պեդրին շարքից դուրս է եկել 2-3 շաբաթով

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին բաց կթողնի առնվազն առաջիկա երկու հանդիպումները:

Նախօրեին մարզման ժամանակ 21-ամյա ֆուտբոլիստը հարված էր ստացել աջ ոտքին և անհարմարություն զգացել մկանային հատվածում։

Նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ Պեդրոն դուրս կմնա երկու-երեք շաբաթով։

Այսպիսով, նա չի խաղա Լա Լիգայի այսօրվա խաղում՝ «Ալմերիայի» հետ, ինչպես նաև մեքսիկական «Ամերիկայի» հետ ընկերական հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին:

Պեդրիի մասնակցությունը հարցականի տակ է նաև 2024 թվականի հունվարի 4- ին Պրիմերայի «Լաս Պալմասի» դեմ առաջին խաղում: