Սպորտ

«Լևանդովսկին մնում է». գործակալ

Ռոբերտ Լևանդովսկու գործակալը հայտարարել է, որ հարձակվողը չի հեռանա «Բարսելոնայից»:

35-ամյա լեհ հարձակվողի շահերը ներկայացնող գործակալ Պինի Զահավին երեկ ընթրել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ. նրանց կապում է վաղեմի ընկերական հարաբերությունը:

Զահավիին ռեստորանից հեռանալիս հարցրել են, թե արդյոք Լևանդովսկին կհեռանա «Բարսելոնայից».

«Իհարկե, ոչ․ նա մնում է», - զարմացած պատասխանել է գործակալը: 

Այս մրցաշրջանում Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում անցկացրած 20 խաղում խփել է 9 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում: