Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության «Խետաֆեի» հետ խաղում:
Ինչպես հաղորդում է Opta Sport-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստը խփել է իր 173-րդ գնդակը «Ատլետիկոյի» կազմում և դարձել իսպանական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն՝ խփած գնդակներով հավասարվելով Լուիս Արագոնեսին:
Նշենք, որ «Ատլետիկոն» և «Խետաֆեն» հաղթողին չպարզեցին Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի խաղում (3:3):
Այս խաղից հետո «Ատլետիկոն» միավորների քանակով հավասարվեց «Բարսելոնային»՝ 35. կատալոնացիները լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում են երրորդ հորիզոնականը, իսկ մադրիդցիները՝ չորրորդ։