Լոնդոնի «Չելսիի» և «Նյուքասլի» միջև ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի հանդիպումն ավարտվել է ոչ ոքի:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով ավելի ուժեղ են գտնվել «Չելսիի» ֆուտբոլիստները:
Հանդիպման 16-րդ րոպեին «Նյուքասլի» հարձակվող Կալում Ուիլսոնը բացել է խաղի հաշիվը: Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում «Չելսիի» ուկրաինացի ֆուտբոլիստ Միխայիլ Մուդրիկը վերականգնել է հավասարությունը։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով։
11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ են գտնվել լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները, որոնք էլ իրենց ելույթները կշարունակեն կիսաեզրափակիչ փուլում։