«Սիթին» տուգանվել է 120 հազար ֆունտ ստերլինգով, քանի որ Պրեմիեր լիգայի՝ դեկտեմբերի 3-ին կայացած «Տոտենհեմի» հետ խաղում թիմի ֆուտբոլիստները շրջափակել են մրցավարին:
«Մանչեսթեր Սիթիում» խոստովանել են, որ իրենց չի հաջողվել 94-րդ րոպեին կանխել իրենց ֆուտբոլիստների ոչ պատշաճ պահվածքը: Կարգավորման հարցերով անկախ հանձնաժողովը լսումից հետո պատժամիջոցներ է սահմանել», – ասված Է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցչի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք որ ԱՊԼ-ի 14-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը» ոչ-ոքի խաղացին (3:3):
Հանդիպման 94-րդ րոպեին գլխավոր մրցավար Սայմոն Հուպերը կանգնեցրեց խաղը Էրլինգ Հոլանդի վրա Էմերսոնի կատարած խախտումից որոշ ժամանակ անց՝ չթողնելով Ջեք Գրիլիշին մեն-մենակ մնալ «Տոտտենհեմի» դարպասապահի առաջ: Արդյունքում Էմերսոնն ու Հոլանդը դեղին քարտեր ստացան. նորվեգացին զգուշացվեց մրցավարի հետ վիճելու համար:
Եզրափակիչ սուլիչից հետո Հոլանդը էմոցիոնալ դժգոհություն է հայտնել Հուպերի որոշումներից՝ բղավելով մրցավարի վրա և ակտիվորեն ժեստիկուլյացիա անելով։