«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավիի ապագայի մասին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացին կարող է հեռացվել պաշտոնից:
«Մենք լիովին վստահում ենք Չավիին»,- Լապորտայի խոսքը մեջբերում է «Barça Universal»-ը:
Այս պահին «Բարսելոնան» զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ իր ակտիվում գրանցելով 35 միավոր: Առաջատար «Ժիրոնայից» թիմը հետ է մնում 9 միավորով:
Չավիի գործող պայմանագիրը կատալոնական «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: