Սպորտ

«Ռեալի» արդեն երկրորդ պաշտպանն է խաչաձև կապանների վնասվածք ստանում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է թիմի ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայի վնասվածքի մասին, որը ֆուտբոլիստը ստացել էր «Վիլյառեալի» հետ խաղում:

«Առաջիկա օրերին մենք կհասկանանք՝ կարող ենք հունվարին ինչ-որ մեկին ձեռք բերել, թե ոչ»,- ասել է Կառլո Անչելոտին։

Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ բժշկական հետազոտության արդյունքում ավստրիացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք: Մոտ ժամանակներս ֆուտբոլիստը վիրահատության կենթարկվի։

Ալաբան խաչաձև կապանների պատռվածքով «Ռեալի» երրորդ ֆուտբոլիստն է ընթացիկ մրցաշրջանում: Ավելի վաղ նման վնասվածք էին ստացել դարպասապահ Տիբո Կուրտուան և պաշտպան Էդեր Միլիտաոն: