Սպորտ

Ինֆանտինոն գոհ է, որ Իրանում 3000 կին է մասնակցել ֆուտբոլային հանդիպմանը

ՖԻՖԱ-ի նախագահը գոհ է, որ կանայք հաճախում են Իրանում ֆուտբոլային խաղերին:

«Սեպտեմբերին ես հաճելի հանդիպում ունեցա Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ Նյու Յորքում, որտեղ մենք քննարկեցինք երկրում կանանց ֆուտբոլի զարգացումը և ֆուտբոլային մարզադաշտերում կանանց ներկայության հետ կապված առաջընթացը:

Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ «Պերսեպոլիս» և «Էսթեղլալ» ֆուտբոլային ակումբների միջև Թեհրանում տեղի ունեցած դերբիին այցելել է շուրջ 3000 կին երկրպագու:

ՖԻՖԱ-ի և Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև շարունակվող երկխոսության շնորհիվ առաջընթաց է գրանցվել:

Կրկնեմ այն, ինչ նախագահ Ռաիսիին ասել էի սեպտեմբերին. մոտ ապագայում կայցելեմ Իրան՝ ֆուտբոլի հետ կապված հարցերի հետագա քննարկման համար:

Իրանը զգալի ուժ է Ասիայում. կարևոր է, որ մենք շարունակենք զարգացնել արդյունավետ աշխատանքային հարաբերությունները»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն: