Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Դորդտմունդի «Բորուսիան» հյուրընկալել էր ՊՍԺ-ին։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
«Բորուսիայի» կազմում 51-րդ րոպեին Կարիմ Ադեյեմին բացել է հանդիպման հաշիվը, որին ՊՍԺ պատասխանել է Զաիր-Էմերիի խփած գնդակով։
Այսպիսով Դորտմունդի «Բորուսիան» 11 միավորով խմբում զբաղեցրեց առաջին տեղը։ ՊՍԺ-ն և «Միլանը» 8-ական միավոր վաստակեցին, սակայն 2-րդ տեղ գրավեց փարիզյան թիմը։