Սպորտ

«Միլանը» հաղթեց «Նյուքասլին», սակայն կխաղա Եվրոպա լիգայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների Լիգայի F խմբի 6-րդ տուրում անգլիական «Նյուքասլը» «Սենթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում մրցել է «Միլանի» դեմ։ Հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացել է Ժոելինտոնը, իսկ 59-րդ րոպեին Քրիստիան Պուլիշիչը վերականգնել է հաշվի հավասարությունը։

«Ռոսոներիներին» հաջողվել է հաղթանակ կորզել հանդիպման վերջնամասում՝ գոլի հեղինակ է դարձել Սամուել Չուկվուեզեն։

Այս խաղից հետո «Նյուքասլը» խմբում զբաղեցրեց վերջին տեղը 5 միավորով, իսկ «Միլանը»՝ 8 միավորով 3-րդ տեղը և ելույթները կշարունակի արդեն Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ փուլում։