«Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատրաստվում է իրականացնել իր երրորդ վերադարձը «ռոսոներիների» շարքեր: Շվեդ հարձակվողը կընդգրկվի տնօրենների խորհրդի կազմում․ հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Իբրահիմովիչը սերտորեն կհամագործակցի «Միլանի» սեփականատեր Ջերի Կարդինալեի հետ, որպեսզի ակումբին օգնի առաջիկա ամիսներին կամ տարիներին: Հայտարարությունը և մանրամասները սպասվում են առաջիկայում:
Հիշեցնենք, որ 42-ամյա Իբրահիմովիչը կարիերան ավարտելու մասին հայտարարել էր այս տարվա ամռանը: