Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը, որը հայտարարել է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի և հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականին․
«Գիտեմ, որ դժվար է լինելու, բայց ես համարում եմ, որ իմ շանսերը շատ մեծ են, քանի որ զգում եմ, որ ամբողջ ֆուտբոլային աշխարհը ինձ է աջակցում։ Ես իմ թեկնածությունը դրել եմ, որովհետև համարում եմ, որ ճիշտ չենք աշխատում։ Ես հավատում եմ, որ կարող եմ մեր երկրին շատ մեծ օգուտ տալ»,- հայտարարել է Օզբիլիսը։
Արազը նաև անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին հավաքական հրավիրելու հարցին.
«Ես ամեն ինչ կանեմ, որ Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև իրենց կարիերայի ավարտը հավաքականում խաղան։ Առաջինը ես կուրախանամ, որ Հենրիխը ետ գա, բայց եթե ինձ ընտրելու եք, որ Մխիթարյանը ետ գա, ավելի լավ է՝ ինձ չընտրեք: Դուք պետք է հավատաք, որ ես կարող եմ այս գործը անել, և նպատակը պետք է լինի հայկական ֆուտբոլը, ոչ թե Հենրիխ Մխիթարյանին վերադարձնելը»,- ընդգծել է Օզբիլիսը։